Ճամփորդություններ · Uncategorized

Գորիս. պատմություն 2-րդ

Հասանք Գորիս, տեղավորվեցինք մեր վարորդ ընկեր Արարատի մայրիկի տանը և մի կուշտ կերանք և չափից շատ հանգստացանք:

Երեկոյան ֆուտբոլ խաղացինք, վազվզեցինք և քանի որ շատ-շատ հոգնած էինք արագ պառկեցինք քնելու: Հաջորդ առավոտյան նախաճաշելուց հետո ուղևորվեցինք Խնձորեսկ: Ճանապարհը մեքենայով շատ կարճ էր: Մեքենայով գնացինք դիտակետի մոտ և այնտեղից քայլեցինք ոտքով: Անցանք  ճոճվող կամրջի վրայով, որը շատ լավն էր:

DSC03100 DSC03101

Ես վազելով անցա կամրջի վրայով, որը երկարությունը օյ~~~~մոռացել եմ: Կամրջից այն կողմ քարանձավաբնակ սարն էր:  Մենք  մտանք առաջին քարանձավը, որը ուներ երեք սենյակ: Կարծում եմ առաջին սենյակը հյուրասենյակն էր, երկրորդը` ննջասենյակը, իսկ երրորդը` երեխայի համար նախատեսված սենյակ:

DSC03143

 

Գնացինք դեպի անտառ: Ճանապարհին հանդիպեցինք մի մարդու, որը մինչև երեք տարեկան ապրել է քարանձավում: Այդ մարդը շատ բարի մարդ էր: Անտառում մի փոքրիկ եկեղեցի կար, որը դրսից բարակարգ էր երևում, բայց ներս մտնելուն պես տեսանք , որ եկեղեցու պատերին անխելք երեխաները գրել էին իրենց անունները, դրանով անարգել էին եկեղեցուն: Այնպիսի տպավություն էր, որ միայն այդ մարդն էր ապրում այդ տեղանքում, որը ինձ համար շատ տարօրինակ էր: Մենք մի փոքր տեղ գտանք, որտեղ նստեցինք և ճաշեցինք:

Վերադարձանք Գորիս:

DSC03143 DSC03138

 

Հաջորդ պատմությունը կլինի Մխիթար Սպարապետի և Գոհարի մասին, բայց ոչ մեր ընկեր Գոհարի:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s