Uncategorized

Դիջիընտանիք

1002458_622135271155016_627715120_nԲարև: Ես Արևիկն եմ, սովորում եմ կրթահամալիրի Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանում: Դիջիթեք ստուգատեսին մասնակցում եմ արդեն հինգերորդ անգամ: Ես շատ եմ ոգևորվում Դիջիթեքով և ամեն տարի շատ ոգևորված եմ մասնակցում: Այս անգամ  որոշեցի ներկայացնել Դիջիթեքը իմ ընտանիքում , և քանի որ  ես օրվա մեծ մասը կրթահամալիրում եմ անցկացնում, կարծում եմ իմ ընտանիքը իմ կրթահամալիրն է նույնպես:

Իմ նյութում ներկայացնում եմ իմ կրթահամալիրի  ընտանիքի անդամներին, իմ  լավ ուսուցիչներին և իմ ընկերներին առանց որոնց ես դպրոց չէի գա:Իմ դպրոց-ընտանիքը ամենադիջիթեք-ամենամեդիատեխնոլոգիաները կիրառող ընտանիքն է:

Իմ Նազուկը

DSC03550Նազը շատ լուրջ է վերաբերվում ամեն ինչին: Իր համար մրցույթները, ծեսերը և ցանկացած միջոցառում շատ կարևոր դեր ունեն: Շատ սիրում է քանդակել, գեղեցիկ է նկարում , հումորով է և շշշշշաատ սիրում  է սովորել ամեն ինչ: Նազը ամեն ինչից գլուխ է հանում, և ինձ շատ հարցերում օգնում է: Մի խոսքով տեղը տեղին ընկերուհի է:

Մեր նոր Մարինեն

DSC03552Այս տարի մեր դպրոց եկավ մեր նոր Մարինեն: Բոլորիս դուր եկավ Մարինեի ազատությունը, հետաքրքրասիրությունը, հումորը և իր զուսպ լինելը, որ անպոչ գդալի նման իրեն ամեն տեղ չէր գցում: Եվ ես  և Նազուկը Մարինեին անպոչ գդալություն էինք սովորեցնում:Մայրիկս միշտ ասում է, որ ճանապարհ գնալիս ճիշտ ու լավ ընկերներ ես միշտ ձեռք բերում, որը և եղավ: Մարինեի հետ անպոկ ընկերություը սկսվեց Գոշավանք ճամփորդությունից հետո:

Իմ շատախոս Անին

DSC03554Երբ Անիին չես ճանաչում, մտածում ես , որ երևի այս աղջիկը խոսել չգիտի, բայց երբ սկսում ես ընկերանալ, միանգամից Անին գլխի վրա շուռ է գալիս: Անիի հետ երբեք չես ձանձրանա, որովհետև միշտ իր  գլխում հումոր է պտտվում և իր սևուկ աչքերով  միշտ պատմում է մեզ:

Լուրջ Լիլիթը

DSC03538Էս Լիլոյին երբեք չես ճանաչի ու հասկանա: Լիլիթը մեկ լուրջ է, մեկ տխուր է, մեկ ուրախ է, մեկ ցանցառ է, մեկ էլ աշխատասեր:Լիլոն մաթեմատիկա շատ է սիրում, նույնիսկ հիմն է հորինել մաթեմատիկայի մասին, ինչը չեմ կարող ասել ռուսերեն լեզվի մասին:

Հումորառատ Մարինեն

DSC03536Մարինեն շատ հումորառատ է նա շատ բոյով է և շատ ճկույն նա շատ գեռեցիկ է և խելացի նա շատ է մասնաքցուն տարբեր ծեսերի և տոների նա շատ աշխույժ աղջիկ է:

Ուզում եմ պատմել իմ ուսուցիչների մասին:Սովորաբար այլ դպրոցի սովորողները իրենց ուսուցիչների մասին չար, վատ և ջղային բաներ են խոսում, բայց իմ մոտ և կարծում եմ մեր կրթահամալիրում այլ կերպ է: Իրենք շատ հոգատար, անհանգիստ, ուշադիր և սիրով են մեր կողքին:

Իմ ընկեր Անահիտը

DSC03571Ընկեր Անահիտը շատ լավ ուսուցչուհի է:Նա շատ է սիրում մաթեմատիկա առարկան : Մենք միշտ շատ հավեսով ենք անում մաթեմատիկա, նույնիսկ մի անգամ ամբողջ խնդիրները պարելով ենք լուծել: Մենք շուտով ընկեր Անահիտի հետ ֆլեշմոտ ենք անելու: Մեր ընկեր Անահիտը երկու մասնագիտություն ունի, և պարուհի է, և ուսուցիչ:

Իմ ընկեր Մարինեն

DSC03584

Ընկեր Մարինեն աջ կողմում է կանգնած

Ընկեր Մարինեն շատ հետաքրքիր մարդ է և   նրա հետ դասերը իր նման շատ հետաքրքիր են անցնում:Շատ խորամանկ, հետաքրքրասեր, խելացի և գեղեցիկ Մարինե Ամիրջանյան: Սիրում է ամեն ինչի մասին տեղյակ լինել: Ամեն օր մեր բլոգներում է պտտվում, բայց չգիտեմ  դա հետաքրքրությունից է , թե …

Չնայած ընկեր Մարինեի խորամանկությանը, ես միշտ հաղթում եմ իմ խորամանկությամբ:

Mrs. Star

DSC03581Ընկեր Աստղիկը աշխատասեր մարդ է  և մենք միշտ նրա հետ անում ենք տարբեր տեսակի նախագծեր: Շատ սիրում եմ ընկեր Աստղիկին, բոլոր ուսուցիչներիս եմ սիրում: Գեղեցիկ, ժպտուն, խելացի, չորս լեզվի տիրապետող, խոհանոցասեր, խոհանոցամասնագետ և  վերջ:

Մեր ռուսախոս ընկեր Էլինան

DSC03584

Ընկեր Էլինան ձախ կողմում է կանգնած

Մեր Էլինա Սիմոնյանը շատ է սիրում ռուսերեն լեզուն, իսկ մենք նրան ենք սիրում, իսկ ընդհանրապես, ով չի սիրում ընկեր Էլինային, երևի չկա այդպիսի մարդ:

Տաղադավոր Զառա Ոսկանյան

DSC03575

Ընկեր Զառան շատ լավ միտք ունի: Կարողանում է անընդհատ նոր ու հետաքրքիր նախագծեր և աշխատանքներ մտածել, որը մենք իրականացնում ենք: Մենք այնքան ենք կավով աշխատում, որ շուտով մեզ էլ կթրծենք, բաց դա շատ լավ է…

Ընկեր Գոհար

DSC03563

Ընկեր Գոհարը շատ-շատ է սիրում ամեն ինչի մասին իմանալ, շատ-շատ է սիրում ճամփորդել, շատ-շատ է սիրում մեզ: Միշտ սիրում է անսպասելիությունը:

Մեր ճամփորդ ընկեր Ազնիվը

1012639_679570982069642_1358085017_n

Ուզում եմ ասել, որ ընկեր Ազնիվը մեր բնագիտության ուսուցիչն է: Նա զբաղվում է էքստրիմալ սպորտով: Մենք նրա հետ անընդհատ ճամփորդությունների ենք գնում: Մենք իր հետ քննարկում ենք ամեն ինչի մասին ինչ կատարվում է աշխարհում:Նախագծեր ենք անում  առողջ սննդի, վնասական երևույթների մասին:

Դաշնակահարուհի ընկեր Լիանա

DSC03594

Շատ տաղանդավոր մարդ է: Իմ դաշնամուրային դասերը շատ լավ են անցնում: Ես անընդհատ սովորում եմ նոր և տարբեր ստեղծագործություններ: Ես արդեն մի համրգ եմ նվագել:Մենք իր հետ պետք է նախագիծ անենք անհայտ կոմպոզիտորների մասին: Կարծում եմ ես դեռ երկար կգնամ դաշնամուրային դասերի:

Ընկեր Սոնուկ

DSC03569

Էս մեր ընկեր Սոնան գիրք կարդալ շատ է սիրում: Անընդհատ մեզ խորհուրդ է տալիս գրքերի ընտրության մեջ: Մենք հինգ հոգանոց հերթ ունենք մի գրքի համար: Դե դա Հարրի Պոտերի մասին գիրքն է: Չնայած ընկեր Սոնան դեռ 20 տարեկան է, բայց կարողանում է մեզ գժերիս իրար գլխի հավաքել: Հա, մոռացա ասել, որ նա մեր ընթերցավարն է և երկարացված օրվա ուսուցիչը:

Կարծում եմ կարողացա ներկայացնել իմ դպրոց-ընտանիքը: Ընտանիքիս հետ անձամբ ծանոթանալու համար համեցեք Դպրոց-պարտեզ, իմ տուն-գժժժանոցը:

Սիրով՝ Արևիկ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s