Դեպի Չարենցի թանգարան

Մենք մարտի վեցին գնացինք Չարենցի թանգարան:Գիտեք, որ Չարենցի թոռնուհին ողջ է, նա մեր գիդն է եղել, մաքուր բնական թոռնուհի, իսկ նրա մոր անունն է Անահիտ:Այն ժամանակ երբ նա խոսում էր իր մոր մասին, մենք զգացինք,որ նա լացում է, գիտեմ ահավոր է, երբ ծնողներդ մահանում են: Նա ուներ մի քույր,երբ նրանց ծնողներին բանտարկեցին, գիդը որի անունը Գոհար էր երկու տարեկան էր, իսկ նրա քույրը՝ հինգ: Գոհարի տատը նրան  պահել է, իսկ քրոջը տարել մանկատուն: Տատիկը չէր կարող պահել երկուսին դրա համար էլ քրոջը հանձնել էր մանկատուն:

Advertisements

Հարցազրույց մայրիկիս հետ իր դպրոցի մասին

1779669_646658962035980_1110796597_n

-Մամ, դու,ո՞ր դասարանից ես սովորել մեր կրթահամալիրում:

-Եկրորդ դասրանից,  Արև ջան:

-Մամ, իսկ քո առաջին դասվարը ո՞վ է եղել:

-Տիկին Աիդան:

-Ի՞նչ էիր սիրում կարդալ կրտսեր դասարաններում:

-Ես շատ սիրում էի, հիմա էլ սիրում եմ Թումանյանի,Տերյանի և Չարենցի բանաստեղծությունները կարդալ և անգիր սովորել:Երբ փոքր էի հայրիկս մեզ համար շատ էր կարդում: Ես  շատ սիրում էի լսել նրա կողմից Թումանյանի Փարվանան: Լսելուց հետո միշտ թաքնվում էի մի տեղ և սկսում էի լացել:

-Իսկ ինչո”ւ:

-Հուզվում,ազդվում էի:

-Մամ, իսկ դու դասերիցդ փախե՞լ ես

-Ես մի անգամն եմ հիշում չգիտեմ, դրանից ավել եղել է:

-Մայրիկդ և հայրիկդ դրա մասիմ իմացելեն:

-Մայրիկս չէ իսկ հայրիկս չգիտեմ միգուց է նրան այդ մասին ասելեն:

-Իսկ դու մենակ ես փախել, թե ընկերներիդ հետ:

-Ընկերներիս հետ:

-Ցտեսություն մամ, շատ հետաքրքիր էր  հարցազրույց վերցնել քեզնից: