Ճամփորդություններ

Գարնանային ճամփորդություն դեպի Լաստիվեր

Ողջույն: Ուզում եմ Ձեզ պատմել իմ ճամփորդության մասին դեպի Տավուշի մարզ:

Առավոտյան ժամը 9-ին ուզում էինք շարժվել և հանկած լսեցի իմ փոքր քեռու ձայնը: Փաստորեն քեռիս եկել էր ինձ ճանապարհելու:

1012588_678635925504950_5481348718430388737_n

Եվ մենք շարժվեցինք: Ճանապարհը ընթացավ շատ հաճելի և շատ սրտխառնոցներով: Առաջին կանգառը Սևանա լճում էր:Լևանում շատ ցուրտ էր և շատ ամայացած, նույնիսկ նման էր Եգիպտոսի անապատներին: Վաղուց Սևանի Եգիպտոսում հաց չէինք կերել: Հինգ րոպե չանցած բոլոր երեխեքի բրդուճների տոպրակները դատարկ էին:Հանգստանալուց և լճի մեջ քարեր գցելուց հետո ճանապարհ ընկանք դեպի Ջուխտակ վանք: Ջուխտակ վանքում, որպես ուղեկցորդ ես ներկայացրեցի ամենը:

загруженное (2)

Ջուխտակից հետո ճանապարհ ընկանք Դիլիջան, որտեղ և պետք է երկու գիշեր ապրեինք:Քանի որ շատ հոգնած էինք ու շատ սոված, տղաները գնացին ֆուտբոլ խաղալու , իսկ աղջիկները մի լավ հանգստացան : Դե, ընկեր Զառան, ընկեր Անահիտը և ընկերը Ազնիվը պատրաստեցին աշխարհի ամենահամով ճաշիկները:

10314022_680187042016505_4250929088965362433_n

Հաջորդ առավոտ, նախաճաշելուց և նախավարժանքից հետո ճամփա ընկանք դեպի շատ սպասված Լաստի-լաստի-լաստիվեր…

10298799_680187112016498_8407512830248569913_n

Լաստիվերի ճանապարհը երկար էր ու դժվար: Մենք Լաստիվեր բարձրանալու և իջնելու վրա ծախսեցինք 4 ժամ:Լաստիվերում շատ հավես տնակներ կային, որոնք ծառերի վրա էին: Զարմանալի էր, բայց այնտեղ մարդիկ էին ապրում:

10246619_680187655349777_3121636320678551149_n - Copy

Երրորդ և վերջին օրը Մակարավանք գնալու օրն էր: Վանքում շրջելուց հետո, մենք հասանք ճամփորդության ամենալավ պահին` զեֆիր խորովելուն:

10155235_862811017078970_8620286515292129190_n

Կարծում եմ, որ նման ճամփորդությունները շատ օգտակար են ֆիզիկապես, շատ ուսումնական է և ճանաչում ենք մեր հայրենիքի պատմությունը: Սա իմ երրորդ գիշերակացով ճամփորդությունն էր:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s