Posted in Դիջիթեք, Uncategorized

Դիջիթեքը ինքնակրթության գործիք

Advertisements
Posted in Պատմություն, Uncategorized

Հին Հունաստանի Մշակույթ

Հին Հունաստանի Մշակույթ

 

Հեշտ

1.Երբ է Հին Հունաստանի մշակույթը բարձր զարգացման հասել:

 

Միջին

1.(Մ.ա.թ.) Որ դարում է ստեղծվել Հունական գիրը:

 

Դժվար

1.(Մ.թ.ա.)Երբ է սկզբնավորովել հին Հունաստանի Թատրոնը:

 

Դժվարագույն

1.(Մ.թ.ա.)Փյունիկիայում, որ  դարում է ստեղծվել 22 նշանից բաղկացած այբուբեն, որը հետագայում փոխառել են Փոքր Ասիայի ժողովուրդները և հույները։

 

Պատասխաններ

《Հեշտ》

1.Հին Հունաստանի մշակույթը բարձր զարգացման է հասել մ. թ. ա. XI–IX դարերից մինչև մ. թ. IV դարը։

《Դժվար》

1.Մ. թ. ա. XI դարում Փյունիկիայում ստեղծվել է 22 նշանից բաղկացած այբուբեն, որը հետագայում փոխառել են Փոքր Ասիայի ժողովուրդները և հույները։

《Միջին》

1.Հունական գիրը ստեղծվել է մ. թ. ա. VIII դարում:

 

Դժվարագույն

1.Հին Հունական թատրոնը սկզբնավորվել է մ. թ. ա. VI դարում:

 

Posted in Նախագիծ, Պատմություն, Uncategorized

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐ

               ՑԱՄԱՔԱՅԻՆ  ԾՈՎԱՀԵՆՆԵՐ

 

Ծովահեն բառը լսելիս բոլորը հասկանում են ծովային ավազակներ, ովքեր թափառում են օվկիանոսով մեկ և զավթում են հանդիպած նավերը: Սակայն դարերի ընթացքում գոյություն ունեին մարդիկ, ովքեր իրական վտանգ էին ներկայացնում նավաստիների համար, նույնիսկ այն դեպքում, երբ իրենց ոտքը նույնիսկ մեկ անգամ չէր դիպչել նավի տախտակամածին: Ցամաքային ծովահեններին այդ հնարավորությունը տալիս էր այսպես կոչված ցամաքային կանոնը` նավաբեկյալների անտեր մնացած գույքը գտնողի կամ ափամերձ տարածքի տիրոջ սեփականությունն էր դառնում:

Ոմանց համար նավաբեկությունը ողբերգություն էր, մյուսների համար՝  եկամուտ ստանալու հնարավորություն:

Ամենից առաջ դա վերաբերվում էր ծովի ափերին: Ժամանակի ընթացքում այն դարձավ լիարժեք կողոպուտ, որին կարող էր ենթարկվել յուրաքանչյուր նավ, որը գտնվում էր ցամաքին մոտ: Փրկվածներին ծեծի էին ենթարկում ծովափնյա գյուղերում: Իսկ այն մասին, որ մեռյալների մարմինները մերկացնում էին գրել է դեռ հին հույն մտածող Պլատոնը:

«Ծովը սպանեց ինձ և նետեց ափ, միայն թիկնոց էր ինձ վրա, որը ծածկում էր իմ մերկությունը: Բայց մարդը մեղսական ձեռքով պոկեց այն դիակից, խղճալի շահով իրեն անչափելի մեղքով ծածկելով

 

ՎՏԱՆԳ ՑԱՄԱՔԻՑ
(Անտեր ունեցվածքի յուրացման իրավունքը գոյություն է ունեցել նաև հին Հռոմում)

Դա նաև տարածվել է բռնված ստրուկների վրա: Չնայած ցամաքի վրա բավականին դժվար էր հասկանալ, թե արդյո՞ք գտել է յուրացրած սեփականությունը, թե ուղղակի գողացել այն:Այն ինչ դուրս է շպրտել ծովը, այդ իրերի հետ խնդիր չի առաջացել:

Այդպես առաջացավ ծովափնյա իրավունքը, որից հետո արհեստավարժ ավազակները գնացին նավաբեկության հետքերով: Ստրուկների իրերը վերցրել են,իսկ կենդանի մնացածներին էլ սպանել:

Լինում էր, երբ գերի էին վերցնում, որ վաճառեին որպես ստրուկ և գումար վաստակեին: Ցամաքային ծովահենների համար միևնույն է եղել այլազգի է, թե իր ազգության: Հռոմեական կայսրությունը փորձում էր կարգ ու կանոն մտցնել վայրի սովորույթներում, որըտիրում էր իր պետության ծովափերին:Այժմ գտնված բոլոր գույքը պետք է հանձնվեր պետությանը: Այդ օրենքների կատարմանը հետևելը շատ դժվար էր:

Միջնադարում ծովափնյա օրենքներն ամրապնդվեցին: Նրանք չամրագրվեցին ֆորմալ օրենքներով, բայց կապիտաններն իմացան, որ ափերից պետք է զգուշանալ ոչ պակաս, քան փոթորիկներից: Սկզբում ցամաքային այդ «աշխատանքն» անում էին հասարակ բնակիչները, իսկ ժամանակի ընթացքում այդ եկամտաբեր գործն իրենց ձեռքը վերցրեցին ֆեոդալները` կոմսերը, բարոնները և նույնիսկ մի քանի թագավորներ, ովքեր ունեին ափամերձ հողեր: Նրանք իրենց աշխատողներին ուղարկում էին նավաբեկության ենթարկված նավերի հետևից: Այդ գործը շատ եկամտաբեր էր: Գյուղացիները հնարավորություն ունեին թողնել իրենց ձկնորսությունը և զբաղվել եկամտաբեր աշխատանքով` ծառայելով իրենց տիրոջը:Ֆեոդալներն այդ ժամանակ հարստանում էին առանց լրացուցիչ ջանք գործադրելու: Այդ վայրի ավանդույթը շարունակվել է դեռ երկար ժամանակ: 1681 թվականին Ֆրանսիայում Լյուդովիկոս XIV-ը հաստատեց ծովային օրենք, որտեղ նշված է, որ բոլոր նավաբեկումներից ափ նետված իրերը պատկանում են թագավորության գանձարանին:

 

 

ԼՈՒՍԻՆ ԱՏՈՂՆԵՐԸ

Քանի որ ծովափնյա կանոնադրությունը դառնում էր ավելի և ավելի շահութաբեր գործ, ծովափնյա հողերի տերերը ձգտում էին օգտագործելայն ավելի արդյունավետ: Այն ժամանակ, երբ  ձկնորսական գյուղերի հասարակ բնակիչները միամտորեն աղոթում էին,որ ամենակարող Աստվածն ուղարկի իրենց ավելի հարուստ նավեր, նրանք ովքեր ավելի խելացի էին, հնարում էին միջոցներ, որ իրենք կազմակերպեին նավաբեկություն: Այդպիսի միջոցներ գտնվում էին բազմիցս, իրենք տապալում էին նավավարական նշանները և փարոսները, որ նավաստիները չկարողանան նկատել վտանգը: Իրենք կաշառում էին բոցմաններին` խոստանալով նրանց շահույթի մի մասը, եթե նրանք բերեն նավն իրենց ցանկացած վայր: Եվ վերջապես կազմավորվեց կեղծ փարոսների տեղադրման մի ամբողջ արվեստ: Այդպիսի կրակները, որոնք բերում էին նավերը դեպի մահացու ժառերը, անվանեցին Հուդայի փարոսներ: Ծովահենների խարդավանքն անսահման էր, հայտնի հնարքն այն էր, երբ լապտերը կապում էին ձիու սանձին, իսկ այնուհետև գիշերը ձիուն  վազեցնում էին ետ ու առաջ խճճված ոտքերով: Ձիու անհավասար քայլվածքի պատճառով լույսը նմանվում էր այլ նավի ազդանշային լույսերի: Խաբված նավաստիները այդ պատճառով գնում էին սխալ ճանապարհով և մխրճվում էին ափի մեջ, որը և պետք էր կողոպրիչներին: Իհարկե, պետք էր իրագործել այդ հնարքը, երբ գիշերը բավական մութ էր և ափը հնարավոր չէր տեսնել: Ոչ ժամանակին դուրս եկած լուսինը կարող էր տապալել ամբողջ գործը և թողնել ծովահեններին առանց որսի: Այդ պատճառով էլ իրենք համարումէին, որ լուսինն իրենց ամենամեծ թշնամին է: Նրանք իրենց կոչում էին լուսնաատողներ: Կային նաև ուրիշ ածականներ` կաղեր, ափամաքրիչներ: Նավապետները հաճախ նախօրոք վճարում էին ափամերձ հողերի տերերին որոշակի գումար, որ չդառնային կեղծ փարոսների զոհ, և ի պատասխան նրանք հավաստիացնում էին (երբեմն` կեղծ), որ նավարկությունն ապահով կլինի:

 

Ռուսիայի անվտանգ ջրերը

 

Հետաքրքիր է, որ ռուսական ծովափնյա կանոնադրությունը, որպես կանոն, գոյություն չուներ: Պարզ է,որ վթարված նավի անձնակազմը ենթարկվել է հարձակման կամ կողոպուտի, բայց դա երբեք չի վերածվել ավանդույթի, առավել ևս` օրենքի:Հակառակը՝պահպանված պայմանագրերը իշխանությունների միջև մեզ են հասցրել լիովին այլ հայացք, թե ինչպես պետք է վարվել նավաբեկության զոհերի հետ: 911,944,971 թ-ի պայմանագրերը խոսում են այն մասին,որ տեղացի բնակիչները պետք է պաշտպանեին առևտրական նավերը և օգնեին նրանց անցնել բարդ տեղանքներով: Ոչ մի օրենք գոյություն չուներ, որը թույլ էր տալիս սեփականացնել վթարված նավի ունեցվացքը: Իսկ այն մասին,որ նավերը պետք է ուղեկցեին մինչև քրիստոնյա հողերը գրված է ոչ երկիմաստ: Վերջնականապես այդ նորմերն ամրագրեց Պետրոս I-ը : Նա օրենսդնորեն հաստատեց, որ ցանկացած բեռ և այլ գույքը փրկված նավաբեկության հետևանքով գտնվում են արքայական հովանու ներքո: Հետևաբար յուրացնել այն արգելվում էր և առավել ևս արգելվում էր սպանել փրկվածներին: Դա վերաբերվում էր, թե՛ ռուսական,թե՛ օտարերկրյա նավերին: Տասնիններորդ դարի կեսերին սկսվեց ցամաքային ծովահենության նոր ալիք և արդեն Աֆրիկայի ափերին: Եվ հենց այդ ժամանակ (այլ ոչ թե 21դ. սկզբին) մենք իմացանք սոմալիական ծովահենների մասին: Նրանց ի հայտ գալը կապված էր 1869թ. Սուեզյան ջրանցքով բացված նոր նավագնացության հետ: Դրանից հետո Աֆրիկայի ափերի մոտ շատ նավեր սկսեցին հայտնվել: Հիմնականում անգլիական առևտրական նավատորմեր էին: Ծովագնացները բախվեցին նույն խնդիրների հետ`  կեղծ փարոսներ ստորջրյա ժայռերի մոտ, և ապա դաժան ոչնչացում նավի անձնակազմի և ուղևորների:Նման խնդիրը շատ դժվար էր լուծել, Անգլիան հնարավորություններ չուներ Սոմալիում մեծ պատերազմ սկսելու համար: Այդ իսկ պատճառով նա ստիպված էր տեղացի իշխաններին վճարել մեծ գումարներ,մոտավորապես 15.000£: Հավանաբար, դա վերջին դեպքն էր պատմության մեջ, երբ իրականացվեց ծովափնյա իրավունքը:

Թարգմանությունը՝ Արևիկ Տատինցյանի

Աղբյուրը` Загадки истории, № 24, 2014, էջ 18-19