Uncategorized

Նորից և նորից Ծաղկաձոր

Բարև ձեզ, մենք՝  7-8-րդ դասարանցիների մի խմբով, փետրվարի 13-ին գնացինք ծաղկաձոր ընկեր Գոհարի, ընկեր Նելլիի և ընկեր Միքայելի հետ: Երբ մենք տեղավորվեցինք, մենք աղջիկներով վազեցինք մեր սենյակը ուսումնասիրելու, բայց ափսոս, որ  հեռուստացույցը չէր աշխատում , բայց…… եթե լավ մտածեմ, այդ աշխուժ և ուրախ միջավայրում ինչ հեռուստացույց: Ամբողջ ազատ ժամանակ մենք ձյունով խաղում էինք, սահնակի հերթն էլ էնպես մեծ էր…:Ընկեր Միքայելի հետ մենք ունեցանք ձյունառատ մարզական ստուգատես, որը ես չեմ մոռանա, որովհետև այդ ձյան մեջ վազելը բավականին տարօրինակ և հետաքրքիր էր: Չմոռանամ ասել, որ  մենք շատ հոգնեցինք ստուգատեսից հետո, բայց միևնույն է հետաքրքիր էր ու շատ հավես:

 

 

Advertisements