Posted in Բնագիտություն, Կենսաբանություն, Uncategorized

Հետաքրքիր փաստեր ձկների և դելֆինների մասին

Ամենաարագ ձուկը: Մինչ օրս աշխարհի ամենաարագը համարվում է առագաստ ձուկը: ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս ձկները 3 վայրկյանում 91 մետր են լողացել:

Ամենավտանգավոր ձուկը: Ամենավտանգավոր ձկնատեսակ է համարվում պիրանիաները: Այս ձկները հանդիպում են Հարավային Ամերիկայում: Նրանք հարձակվում են ցանկացած կենդանու վրա, անկախ չափից:

Ձուկ, որը կարողանում է ծառ բարձրանալ: Հարավային Ասիայում են ապրում Անաբաս տեսակի ձկները: Այս ձկները ոչ միայն կարողանում են բարձրանալ ծառի վրա, այլ նաև կարողանում են հողի վրա տեղաշարժվել: Այս ձկները շնչում են ինչպես ջրի մեջ, այնպես էլ ցամաքում:

Դելֆինները կարողանում են իրենց ճանաչել հայելու մեջ:

Դելֆինի մաշկը շատ նուրբ է և հեշտ վնասվում է այլ մակերեսների հետ առնչվելուց: Հենց այդ պատճառով, նախքան դելֆինին շոյելը, պետք է հանել բոլոր սուր առարկաները, օրինակ մատանին:

Դելֆինները հայտնի են իրենց ուրախ վարքագծով և նրանով, որ հանուն զվարճանքի, ջրի տակ օդային պղպջակներով օղակներ են բաց թողնում շնչուղու միջոցով: Օղակներից որոշները կարող են հադիսանալ հաղորդակցական ազդանշաններ:

 

 

Advertisements