Ինչո՞ւ են երեխաները ամենաերջանիկ մարդիկ

Երեխաները ամենաերջանիկ մարդիկ են, որովհետև նրանք կարողանում են ուրախանալ նույնիսկ մանրուքներով: Նրանց համար մեկ կտոր շոկոլադը մեծ բան է, իսկ մեծահասակները չեն կարողանում գնահատել նույնիսկ այն, որ նրանք ամեն առավոտ արթնանում են: Մեծահասակների մեծ մասը չի զգում կյանքի ուրախությունները և միայն ապրում է` նկատելով դժվարությունները: Իսկ երեխաները չեն էլ նկատում նույնիսկ տխրությունը: Մեծահասակները ամեն ինչին շատ լուրջ են նայում և հաճախ մոռանում են հանգստության, ուրախության, խաղաղության մասին: Երեխաներն էլ միշտ ուրախ են և ամեն ինչին թեթև են նայում: Այդ իսկ պատճառով նրանք ամենաուրախ մարդիկ են:

Advertisements