Posted in Մայրենի, Uncategorized

Պատը

Կյանքում մեզ հանդիպում են հազարավոր պատեր։ Ոչ միշտ մենք կարող ենք կանխատեսել նրանց, և ամեն անգամ պիտի հաղթահարենք խոչընդոտները, ամեն երեկո մտածել ,թե առավոտյան ինչ է մեզ սպասելու։ Երկյուղել, երբ հասկանում ես,  որ մենակ ես մնացել դեմ առ դեմ պատի հետ, և հպարտությամբ ասես, որ հաղթահարել ես նրան։ Պատեր առաջանում են ամենուր, մարդու ներսում, ընտանիքում։ Ոչ միշտ մենք կարող ենք հաղթահարել այդ պատերը, բայց ամեն մի պատ կոփում է մեզ, և մենք ավելի ուժեղ ենք դառնում։

Advertisements