Գրականություն · Uncategorized

Դավաճանություն

Դավաճանությունը դա ամենաաներելի բաներից մեկն է: Շատ հաճախ մեզ դավաճանում են, մեր ծանոթները, ընկերները, բարեկամները: Լինել դավաճանված դա շատ վատ զգացողություն է, հատկապես, երբ դու վստահում էիր այն մարդուն, ով քեզ դավաճանեց: Մի շատ կարևոր բան ես սովորեցի դավաճանություններից՝ երբեք պետք չէ ներել այն մարդկանց, ովքեր կրկին և կրկին դավաճանում են քեզ: Ես շատ հաճախ ուշադրություն չեմ դարձրել դավաճանության վրա, բայց խորհուրդ կտամ ձեզ կտրել շփումը նրանց հետ, ով որ ձեզ կդավաճանի: Այդպիսի մարդկանց միշտ չէ, որ կարելի է վստահել: Շատ հաճախ ես չեմ հասկանում ինչու են մարդիկ դավաճանում միմյանց, որովհետև իմաստը, դավաճանել այն մարդուն, ով քեզ վստահում է, հազար անքամ ավելի լավ է կոնկրետ ասել այլ դավաճանել։ Այսպես ասեմ այս աշխարհում բոլորնեն դավաճան ում և պետք է ուղղակի հասկանալ մարդկանց բնույթը և կրկին ու կրկին չվստահել նույն իսկ մարդկանց։

Advertisements
Մայրենի · Գրականություն · Uncategorized

Թումանյան

Ստուգատեսին ներկայացվում են սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:

Խնդիրները՝

Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանը՝ հեքիաթագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ ընկեր
Թումանյանը՝ թարգմանիչ
Թումանյանը՝ հասարակական գործիչ
Իմ Թումանյանը
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը
Թումանյանի հոդվածները. առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները

Թումանյանական կերպարների վերլուծություն

«Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում
Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
Թումանյանի ամենահերոսը
Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)

Թումանյանական ընթերցումներ

Առաջադրանքներ

1.Թումանյանի հոդվածները

  • Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
  • Կարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
  • Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:

2. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:
3. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:
4. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետո
Ի՞նչ է քեզ համար դավաճանությունը: Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:

5.Հետազոտական աշխատանք

  • Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:

Պատմի՛ր Թումանյանի ընտանիքի մասին, ներկայացրո՛ւ տեսանյութի միջոցով, լուսանկարների շարքով:

  • Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ էլ եղել է կենսական և առաջնակարգ: Ուղևորությունների ժամանակ Թումանյանը առիթ է ունեցել հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության, ժողովրդի ներկայացուցիչների հետ:
  • « Վերնատուն» գրական խմբակը: