Պատմություն · Uncategorized

Մծբինի խաղաղության պայմանագիր:

Մեծ Հայքի և Պարսկաստանի միջև առաջացած թշնամության հետևանքով հայ Արշակունիները կողմնորոշվել են դեպի Հռոմ․ կայսրություն, ջանալով նրա աջակցությամբ դիմակայել ռազմատենչ Սասանյաններին։ Խոսրով Ա Մեծի սպանությունից հետո, 261-ին Շապուհ I գրավել է Մեծ Հայքը, յուրացրել «Հայոց Մեծաց արքա» տիտղոսը և երկրի կառավարումը հանձնել իր որդիներին։ Խոսրով Ա Մեծի մանկահասակ որդի Տրդատը, հարկադրաբար ապաստանելով Հռոմում, 270-ական թթ․ ծառայության է մտել կայսրական բանակում, գոթերի և պարսից դեմ մարտերում հռչակվել անձն․ քաջություններով, արժանացել Դիոկղետիանոս կայսրի համակրանքին ու հովանավորությանը։ Վերջինիս աջակցությամբ պարսկ․ զավթիչներից ազատագրվել է Մեծ Հայքը, և հայրենի գահին է հաստատվել Տրդատ Գ Մեծը: Նա գահակալման սկզբ․ տարիներին հակահարված է հասցրել Մեծ Հայքի հս․ հողերն ասպատակած ալաններին, ապա հաջողությամբ պայքարել Սասանյանների նոր ոտնձգությունների դեմ։ Հայ-հռոմ․ զորքերից վերստին պարտություն կրած Սասանյանները 298-ին Մծբինում կնքած 40-ամյա հաշտության պայմանագրով ճանաչել են Մեծ Հայքի թագավորության անկախությունը և Տրդատ Գ Մեծի արքայապատիվ իրավունքները։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s