Եղիշե Չարենց ծննդավայր

Կարսը Չարենցի ծննդավայրն է։ Կարսի հիմնադրումը վերագրվում է 4-րդ դարին։ Հին շրջանի մատենագիրներըԿարսը կոչում են «Կարուց բերդ»: Կարս քաղաքի ծնունդը հաշվվում է 10-11-րդ դարերից, հենց այդժամանակներից էլ ավելի որոշակի են քաղաքին վերաբերող տեղեկությունները մատենագրական աղբյուրներում։928-961թթ. Կարսը Բագրատունիների, 963-ից` Վանանդի թագավորության մայրաքաղաքն էր։ 1065թ. սելջուկներըգրավում են քաղաքը, որն այնուհետև անցնում է մերթ սելջուկների, մերթ պարսիկների, ապա թուրքերի ձեռքը։1877-78թթ ռուս-թուրքական պատերազմից հետո քաղաքն անցնում է Ռուսաստանի տիրապետությանը, 1921-ինԿարսի պայմանագրով կրկին անցնում Թուրքիային։ Ապագաբանաստեղծի մանկություննուպատանեկությունըանցել են Կարս քաղաքում։ Չունենալով սեփական բնակարան՝ նրանք (Սողոմոնյաններիընտանիքը) ապրել են Կարսի տարբեր թաղամասերում:
Հայտնի է, որ Կարսն ուներ երեք գրախանութ, որոնց մշտական հաճախորդներից էր պատանի Եղիշեն։ Իսկ որ նագրքեր շատ էր գնում‚ հաճախ սնունդի ու հագուստների հաշվին, վկայում են ընկերները։

Աղբյուր:

Advertisements

Եղիշե Չարենցը կենսագրություն

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում բազմազավակ հայի ընտանիքում:1908թ Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն, արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն և Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները: