Պատմություն · Uncategorized

Հին Հայաստան և Վանի թագավորություն

Հայ մշակույթի ակունքները գալիս են դեռևս տոհմա-ցեղային շրջանից։ Մենք դրանց հետ ծանոթանում ենք ոչ միայն առասպելներից, այլ նաև մի քանի պեղումներից, պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերված հետաքրքիր նյութերից՝ զենքերից, գործիքներից, կենցաղային առարկաներից, արձանիկներից և զարդերից։ Այդ նյութերը ուսումնասիրելիս մենք արդեն ծանոթանում ենք հին Հայաստանի մշակույթի մասին։ Հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց հնագույն ժամանակներում: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ որոշակի դեր ունեցավ Վանի թագավորությունը:

Սկզբում այն փոքր պետություն էր, որ դժվարությամբ դիմադրում էր ասորեստանյան արշավանքներին։ Սակայն քաղաքական բարենպաստ պայմանների շնորհիվ այն աստիճանաբար տարածվում է և ծավալվում։ Շուրջ մեկ դարի ընթացքում զենքի ուժով Վանի թագավորությունն իր իշխանությունն է հաստատում Հայկական լեռնաշխարհի մեծ մասի վրա։ Ասորեստանցիները, որ սկզբում բախվել էին Այրարատյան թագավորության հետ, վերջինիս անունը Ուրարտու արտասանությամբ տարածեցին նոր հանդես եկած պետության վրա։ Վանի թագավորության հիմնադիրը եղել է Սարդուրի Ա-ն, որն իր մայրաքաղաք Տուշպայի (Վանի) կառուցման մասին թողած արձանագրության մեջ իրեն կոչում է «Մեծ արքա, տիեզերքի արքա, Նաիրի երկրի արքա, արքաների արքա, որը բոլոր թագավորներից հարկեր է ստացել

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s