Մայրենի · Գրականություն · Uncategorized

ԵՐԵՔ ԾՈՒՅԼԵՐՆ ՈՒ ՏԱՆՁԵՐԸ

Մի իշխան ցուցադրելու համար պահում էր երեք ծույլերի:
Նրանցից ավելի ծույլ մարդ աշխարհում չկար:
Մի անգամ նրանք պառկած էին ծառի տակ՝ ստվերում: Հասած տանձերով Ճյուղերը կռացել էին մինչև գետին:
— Էհ, մի տանձ ընկներ ուղիղ իմ բերանը,- ասում է առաջին ծույլը:
— Եվ առանց պոչի, ծամելը հեշտ կլիներ, — երազում է մյուս ծույլը:
— Իսկ դուք հիմա չե՞ք ալարում բերաններդ բացել, լեզուներդ շարժել- հարցնում է երրորդ ծույլը:

Նյութի ռուսերեն տարբերակը:

Advertisements