Պատմություն · Uncategorized

Հայերի բռնագաղթը Շահ Աբասի կողմից

Օսմանյան բանակը 1604թ. ամռանը անցավ հակահարձակման։ Թուրքերն Արզրումից (Կարին) շարժվեցին դեպի Կարս և Շիրակ։ Շահ Աբասը որոշեց ճակատամարտ չտալ, այլ նահանջել։ Միաժամանակ նա որոշեց թշնամու բանակի հարձակման ուղղությամբ ամայացնել երկիրը, իսկ հայ բնակչությանը քշել Պարսկաստան։ Դրանով Շահ Աբասը զրկում էր թշնամուն պարենավորվելուց, ինչի հետևանքով թուրքերի առաջխաղացումը կդժվարանար։

Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթը նպատակ ուներ հայ բնակչությանը քշել Պարսկաստան՝ դրանով զարկ տալու երկրի տնտեսական զարգացմանը։ Հայ առևտրականները, որոնք հատկապես աչքի էին ընկնում մետաքսի առևտրում, մեծ եկամուտ կբերեին պարսից գանձարանին։

Պարսկական բանակը նահանջում էր Այրարատյան դաշտով, Երասխի հոսանքի ուղղությամբ։ Առջևից նրանք Պարսկաստան էին քշում Այրարատյան դաշտում իրենց կողմից կուտակած ողջ բնակչությանը։ Պարսից զինվորները Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում այրում էին ամեն ինչ, ոչնչացնում տեղահանված բնակչության տները, ունեցվածքը, պարենը, անասնակերը, որպեսզի դրանք թուրքերի ձեռքը չընկնեն։ Իսկ գաղթած բնակչությունն էլ կկորցներ վերադարձի հույսը։

Advertisements
Անգլերեն · Uncategorized

7am

It was 7 am when I started my journey to somewhere,somewhere that I wanted to go, I thought I would come back and be not me even not a name that everyone would forget someday. That was a long… long way it gave me 10 or 12 hours to think,

to think who I am to think why I am. I thought i would come back and not be a boring girl from a boring book which I took from a boring library. But… no.. no wait I

will tell you that story later. I was thinking that I changed a lot but life looked alike the mystery book which I was reading and trying to cover my thought, trying to cover myself. I though I changed much .I didn’t know who I was I thought I was a kindie girl who liked tales about fairies who was feeling herself fallen and who knew nothing. but i was enjoying the way i was.

Անգլերեն · Uncategorized

Fight for freedom.

This year was the most important in lives all of the Armenians, not just for cizitens of Armenia but for all people who are Armenian by soul. I couldn’t belieave that this would happen, no i knew that one day we will all fight for our freedom, but i never thought that i could call all the nation my family. Families fight for each other, they keep belieaving in each other, and they never betray each other. This is the behavior that we showed in this fight, we were all fighting for freedom that we never had, and we won. We all think that we are not weak, but we all were until today, the day that we can be proud of our nation, proud by calling ourselves Armenian. I won’t lie when I first heard about things going on, i wasn’t believing in such result buy few days letter I understood that my voice had and will always have a value, that day I understood that we will win.

Մայրենի · Գրականություն · Uncategorized

Վրիպում (Թարգմանություն)

Լինում են, չեն լինում երկու անբաժան ընկերներ՝ Եշսուն և Բատալբեյը: Նրանք սիրում են մի հրաշալի կնոջ: Կինը պետք է ընտրեր ընկերներից  մեկին: Գեղեցկուհին ընտրեց Բատալբեյին: Հարսանիք եղավ: Եշսոուն, երբ իմացավ  այդ մասին, լցվեց ատելությամբ իր ընկերոջ հանդեպ: Այդ ժամանակ թշնամին հարձակվեց քաղաքի վրա: Ընկերները ձի նստեցին և գնացին կռիվ: Նրանք գնում էին անտառային ճանապարհով. դիմացից Բատալբեյն էր, իսկ հետևից՝ Եշսուն: Եշսուն որոշեց սպանել իր ընկերոջը: Հանելով գրպանից ատրճանակը՝ նշան բռնեց Բատալբեյի գլխին, բայց  ատրճանակը վրիպեց:

Բատելբեյը շրջվեց դեպի Եշսուն և ասաց.

-Իմ ատրճանակը վերցրու, այն չի վրիպում: Իսկ այ քո ատրճանակը խայտառակում է քեզ գործի ժամանակ:

https://elims.org.ua/pritchi/pritcha-zhelanie/

Պատմություն · Uncategorized

Մայիսի 2-5

ԹԵՄԱ 12-13.
1.  Մեսրոպ Մաշտոցն ու Հայոց գրերի գյուտը.
2. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 66-69, 84-93.

ա) Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Մ. Մաշտոցի և Հայոց գրերի ստեղծման մասին: Իմ նյությը

բ/)Ներկայացրե՛ք 5-րդ դարի Հայ պատմիչներին: Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Պատմահայր Մ. Խորենացու մասին: Իմ նյութը

գ) Ներկայացրե՛ք Հայոց Բագրատունյաց թագավորության ստեղծման ներքին և արտաքին նախադրյալները.

դ) Ընտրե՛ք Բագրատունյաց Հայաստանի արքաներից որևէ մեկին և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ.

Պատմություն · Uncategorized

Լևոն 1-ին Մայիսի 7-11

Լևոն Ա Ռուբինյանը Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129–1137 թվականներին։ Կոստանդին Ա–ի որդին։ Հաջորդեց եղբորը Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։

Կիլիկիայի Հայկական Թագավորություն, 1135

Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայիհարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

Պատմություն · Uncategorized

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին մոտ 410թ.-ին, Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: 15-16 տարեկան հասակում, նրան ուղարկում են Վաղարշապատ, որտեղ էլ նա աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Հայերենից բացի նա տիրապետում էր նաև հունարենին և ասորերենին:
431 թ.ին ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք։ Այստեղ նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5- 6 տարի ուսանելուց հետո Խորենացին  իր ընկերների հետ ճանապարհվում է դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Հռոմի սրբավայրերը այցելելուց հետո նրանք մեկնում են Աթենք: Աթենքում ձմեռն անցկացնելոց հետո նրանք գարնանը վերադառնում են Հայաստան: Սակայն ցավոք Խորենացին հայ երիտասարդների հետ տեղ է հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից՝ 440 թ.- ի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները: Խորենացին զբաղվել է գրական աշխատանքով, աչք փակելով իր հանդեպ եղած անտարբերությանն ու հալածանքներին: նա թարգմանություններ է կատարել, գրել ինքնուրույն երգեր: Մովսես Խորենացին լինելով հայ միջնադարյան պատմագրության Պատմահայրը, գրել է Պատմություն հայոց աշխատությունը, որը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական- հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ: Հայ սերունդները մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր»,«Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։ Այս աշխատության մեջ կան նաև որոշ կեսագրական տեղեկություններ Խորենցու կյանքից, որոնք լրացվում են որոշակի հիշատակություններով ու ավանդույթներով: Այդ ավանդույթները, որոնք ամենայն հավանականությամբ հիմված են պատմական հիմքերի վրա Խորենացուն համարում են նաև նշանավոր երգիչ, երաժիշտ, բանաստեղծ: