Հայոց լեզու · Uncategorized

ջ ճ չ

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալոճ, ակնակապիճ, աղջատել, աղջամուղջ, աճպարար, գեղճկական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիչ:
բ/  աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիչուկ, ողջագուրվել, անընդմեջ, պճնանք (զարդարանք), պչրանք(նազանք), քուրջ:
գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաչանք,  առնչվել, միջամտել, միջավայր, միջօրե, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել, խոճկոր:
դ/ առջև, արջաորս,  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիչաղանջ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոչկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինջև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:
 Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն:

 

Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամբողջ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, ամբերրի, ճամբար,  բանբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, ամպրոպ, անպատճառ, բանվոր, ամպշող, անպայման, ամբարիշտ, ամբարտավան, թմբուկ:
Advertisements
Uncategorized

Սատանիզմ

Սատանիզմ ենթամշակույթը, շատ տարածված է երիտասարդների մոտ, և թեև ավելի քիչ բայց նույնեպես տարածում ունի ավելի մեծերի մոտ։ Որպես կանոն, այդ մարդիկ երկրպագում են մութ ուժերին, և ամբողջ իրեց ժամանակը նվիրում են սատանային ծառայելու համար։ Որպես ենթամշակույթ սսատանիզմը առաջացել է անցյալ դասի վացունականներին հյուսիսային Ամերիկայում։ Հենց այնտեղ տեղի ունեցավ առաջին սատանիստական հավաքը Անտոն ԼաՎեյ ի գլխավորությամբ։ Այս ենթամշակույթի կողմնակիցները պատկերացնում են սատանաին որպես իշխանության և անսահման ազատություն խարհրդանիշ։ Սատանիզմի հետևորդները շատ հաճաղ զոհաբերում են իմքն իրենց
որպես պաշտամունքի խորհրդանիշ, բայց նայև ուրիշ մարդկանց ովքեր իրեմց կարծիքով սխալ են վարվել իրենց հետ։

Հայոց լեզու

Առաջադրանք հայոց լեզվից, 15.11

Տրված համանուններով մեկական առանձին նախադասություն կազմեցեք:

Հարկ, զատիկ, քանոն, մարտ • Հարկ չեմ համարում պատմել այդ մասին, Ես ապրում եմ 3րդ հարկում։

  • Դաշտում կան շատ զատիկներ, շուտով Զատիկն է։
  • Տղան ունի 3 քանոն, Նա կարողանում է նվագել քանոն։
  • Մեկ ամսից Մարտ ամիսն է, Նա գնաց մարտի

2. 3-ական ածանցավոր բառ կազմեցեք –կան, —կոտ, —անք, —ույթ, —ոց,-ուտ ածանցներով:

Թղսկան, Տեղական, էական

Ամաչկոտ,Վախկոտ,Քնկոտ

Ցավացքանք, Շնորհավորանք, Բարեմախթանք

Երևույթ, Երեկույթ, Զայրույթ

Մատնոց, Ծածկոց, Մարդկոց

Թֆուտ, ավազութ, Թեղութ

  • Յուրաքանչյուրի դիմաց գրեցեք հնչյունափոխված բաղադրիչի անհնչյունափոխ ձևը:
    Ուղեծիր֊ուղի, որդյակ֊որդի, հուսավառ֊հույս, բքախեղդ֊բուք, սրընթաց֊սուր, նրբերշիկ֊նուրբ, լրատու֊լուր, արնագույն֊արյուն, երկնային֊երկին, հուզառատ֊հույզ, մտամոլոր֊միտ:

4. Նախադասություններն ամբողջացրեք:
ա) Ուրախությունը կրկնակի է դառնում, երբ դու մենակ չես
բ) Կարոտը գնում է, գնում այնտեղ, որտեղ սեր կա
գ) Ա՜խ որքան լավ կլիներ, եթե դպրոց չգնանք
դ) Այդ օրը նա երկրորդ անգամ էր փորձում, որպեսզի քննությունը հանձներ։

Գրականություն · Uncategorized

Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

J.Bukay

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Պատմություն · Uncategorized

Աքեմենյան տերության արքա Դարեհ 1-ինի բարեփոխումները

Դարեհ I-ը կատարեց վարչա-տնտեսական բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանեց սատրապությունների, որոնք թվարկված են Բեհիսթունի արձանագրություններում։ Մ.թ.ա. V դ հույն պատմիչ Հերոդոտոսը հիշատակել է Աքեմենյան պետության 20 սատրապությունների ցանկը, այդտեղ ապրող ժողովուրդների անունները և նրանց վճարած հարկերի չափը։ Սատրապությունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը։ Աքեմենյան պետության մեջ իրենց գոյությունը պահպանել են որոշ վասալ թագավորություններ և կիսանկախ ցեղեր։