Գրականություն

«Թմկաբերդի առումը»

«Թմկաբերդի առումը»պոեմը
Անհրաժեշտ է իմանալ.

  1. Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը ցանկացավ վերածել օպերայի, հեղինակը առաջարկեց հերոսուհու համար Գոհար անունը, բայց ի վերջո կոմպոզիտորը և լիբրետոյի հեղինակը՝ Սոֆիա Պարնոկը, ընտրեցին Ալմաստ անունը՝ սոսկ բարեհնչունության համար: Անվան գաղտնիքը կարելի է բացահայտված համարել:
  2. Սուրենյանցի նկարազարդումներից կարևոր է «Թմկաբերդի առում» պոեմի նկարազարդումները, իհարկե նկարչից հետո պոեմը նկարազարդողներ եղել են, օրինակ` Էդուարդ Իսաբեկյանը, բայց այս նկարներն իրենց տեսակի մեջ բացառիկ են: 1906թ-ից սկսած` Սուրենյանցը հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդման վրա աշխատել է շուրջ 10 տարի, նկարազարդել է նաեւ հայ, ռուս եւ եվրոպացի հեղինակների մի շարք գրքեր: Իսկ Թումանյանի գործերից նկարազարդել է նաեւ «Գառնիկ ախպերը», «Մոխրոտը» հեքիաթները:

Հարցարան
1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող եք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի որակում տալ:

4. Ի՞նչ կասեք դավաճանություն երևույթի մասին:

5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. «Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել»: Ի՞նչ կասեք սրա մասին:

6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:

7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի և Թումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:

8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:

9.Փորձեք խոսել ընդհանրապես դավաճանություն երևույթի մասին՝ մեզանում, մեր առօրյայում:
********************************************************

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s