Պատմություն · Uncategorized

Ալ. Մակեդոնացու Արևելյան արշավանքների արդյունքները

Մ.թ.ա 331 թվականի ամռանը Ալեքսանդրի բանակն անցնում է Եփրատ և Տիգրիս գետերը և ճանապարհ բռնում դեպի Մարաստան։ Պարսկական բանակը Դարեհ III Աքեմենյան արքայի գլխավորությամբ, արյաց երկրի մեծ հարթավայրում սպասում էր մակեդոնական բանակի հարձակմանը։ Մ.թ.ա 331 թվականիհոկտեմբերի 1-ին Գավգամելաբնակավայրի շրջակայքում տեղի է ունենում Ալեքսանդրի և Դարեհի բանակների վճռականճակատամարտը։ Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար: ԿուրցիուսՌուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40 հազար հետևակ և 7 հազար հեծյալ։ Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տերության հպատակ ժողովուրդները՝ հայերը, եգիպտացիները, բաբելոնացիները, մարերը, պարթևները, ասորիները, բակտրիացիները, սկյութները, հնդիկները, հույն վարձկանները, կապադովկիացիները և այլն։ Պարսկական աջ թևում էին նաև Մեծ ու ՓոքրՀայքի զորաջոկատները՝ կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ։ Ճակատամարտի սկզբնահատվածում աքեմենյան բանակը փորձում է հելլեններին գցել շրջափակման մեջ, սակայն Ալեքսանդրը փչացնում է պարսիկների գծած ծրագիրը։ 

Շատ չանցած նախաձեռնությունն անցնում է մակեդոնացիների ձեռքը, որի պատճառով էլ Դարեհը փախուստի է դիմում մարտի դաշտից[29]։ Ինչպես Իսոսում, այնպես էլ Գավգամելայում, Ալեքսանդրը սկսում է հետապնդել աշխարհակալ տիրակալության արքայից արքային, սակայն տեղեկանալով հայերի և պարթևների դեմ մարտնչող Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին՝ ստիպված է լինում դադարեցնել հետապնդումն ու վերադառնալ ճակատամարտի վայր։ Շուտով պարսից զորաբանակն իմանում է արքայի նահանջի մասին և խուճապահար սկսում է փախչել։ Մակեդոնականփաղանգը շարունակում է հաղթարշավը և Գավգամելայի դաշտը վերածվում է աքեմենյան բանակի զինվորների սպանդանոցի։ Գավգամելան այն վճռորոշ հարվածն էր, որից հետո աքեմենյաններիտիրապետությունը այլևս երբեք ոտքի չկարողացավ կանգնել: Գրեթե միևնույն ժամանակահատվածում Հունաստանում տեղի է ունենում ներքին երկպառակություն։ Մակեդոնացիների և սպարտացիների միջև հակասությունը հերթական անգամ վերաճում է բաց պատերազմի։ Մ.թ. 331 թվականին ԱրկադիայիՄեգալոպոլիս քաղաքում տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ մակեդոնացիները վճռական հաղթանակ են տանում, իսկ Սպարտայի արքա Ագիսը զոհվում է։ Այսպիսով՝ սպարտացիներն ունենում են շուրջ հինգ, իսկ մակեդոնացիները՝ երեք ու կես հազար զինվորի կորուստ։ Այս թիվը մի քանի անգամ գերազանցում էր Գավգամելայում զոհված հելլենների թվին։ Իմանալով այս մասին՝ Ալեքսանդրն ասում է․ «Մինչմենք այստեղ պայքարում ենքպարսիկների արքայի դեմ՝Արկադիայում մկնային պատերազմ էընթանում»։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s