Հայոց լեզու

Գործնական աշխ․ 

  1. Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:

Պայքար, կայծքար, որձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքար, երկնաքար, քանքար:

2. Ո՞րն է ավելորդ:

Պատշար, դարբին, բրուտ, ատաղձ, մատռվակ, հյուսն, քարտաշ, որմնադիր

3. Ո՞ր հատուկ անունը օրինաչափությանը չի ենթարկվում:

Տրդատ, Արա, Գևորգ, Աննա, Շավարշ, Ալիսա, Նվարդ, Մարիամ:

4. Ո՞ր բառերն օրինաչափությանը չեն ենթարկվում:

Լեռնցի, փաստացի, արևելցի, հարևանցի, հարավցի, թռուցի, բազմաբերդցի, գերազանցի, ուռուտցի:

5. Ինչպե՞ս ենք անվանում, ընտրիր յուրաքանչյուրին համապատասխան անունը:

Սպիտակ ձիուն –

Շիկակարմիր ձիուն – շառատ

Թխակարմրին –

Մոխրագույնին –

Սև ու ճերմակավունին – ճանճկեն

Ասպարափայլին –

Ճերմակ, աշխետ, շառատ, մողոշիկ, պաշո, ճանճկեն:

6. Տրվածներից որո՞նք, ավելանալով խոսք բառին, չեն արտահայտի փոխաբերական իմաստ:

Ծանր, կեղտոտ, կիսատ, մահացու, ուրախ, կցկտուր, տեղին, թթու:

7. Քանի՞ հնչյունափոխված բառ կա նախադասության մեջ:

Առվի եզրին կանգնած՝ նա հանկարծ նկատեց դստեր՝ ջրերի վրայով վազող կարմրավուն ծաղկազարդ գլխաշորը:

8. Հ. Թումանյանի հետևյալ ասույթներից ու թևավոր խոսքերից ո՞րը ո՞ր բացատրությանն է համապատասխանում: Նշի´ր նաև, թե որ ստեղծագործությունից է:

«Էս սարն իմն է», «Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրե՜ն հա՝ երկնքից կախված» «Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին», «Բալը թանկ է», «Բանը հասավ դիվանբաշուն», «Տանը վե´ր ընկիր՝ իլիկ պտտիր», «Է՜յ, գիտի օրեր, որտեղ եք կորել»

Ավելորդ շռայլություն չցուցադրելու համար –

Դեռահաս աղջկան կայացած տղամարդու հետ ամուսնանալիս –

Գործը դատարան հասնելու դեպքում –

Տղամարդու արժանապատվությունը վիրավորելիս –

Աղքատ մարդու վաղվա օրվա անորոշությունը շեշտելիս –

Անցյալի քաղցր հուշեր հիշելիս –

Հանրային սեփականությանը տիրանալու դեպքում –

9. Լրացրո՛ւ Թումանյանի քառյակի բաց թողնված բառերը:

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորզ է իմ հոգին.

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր

Վար մնացած մարդու համար արդեն խորթ . է իմ հոգին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s