Ճամփորդություններ · Uncategorized

Դեպի Արցախ

Մայիսի 9֊ին առավոտյան շատ շուտ շարժվեցինք դեպի Արցախ։ Մեզ շատ երկակ ճանապարհ էր սպասվում, բայց շատ արագ անցավ ժամանակը։ Սովորողների մի խմբի հետ առաջին անգամ էի ճանապարհորդում։ Ունեցանք մի քանի կանգառ, որոնցից մեկն էր Դադիվանքը։ Մի քիչ հանգստացանք, ուսումասիրեցինք տարածքը և շարժվեցինք առաջ։ Երբ հասանք տեղավորվեցինք Գանձասարի հույրանոցներից մեկում։ Երեկոյան դուրս եկանք զբոսնելու։ Հաջորդ օրը, գնացինք Ստեփանակերտ, մի լավ շրջեցինք քաղաքով, այնուհետև գնացինք ավանդական ժինգյալով հաց ուտելու)): Երրորդ գիշերը անցկացրեցինք Տող գյուղի արվեստի դպրոցում։ Տող գյուղում այցելեցինք Մելիքական ապարանքը, այնուհետև վերադարցանք դպրոց, որտեղ խաղացինք ֆուտբոլ, վոլեյբոլ դպրոցի աշակետների հետ։
Ետ գալու ճանապարհին կանգ առանք ամենահետաքրքիր ծառերից մեկի ՝տնջրի ծառի մոտ: 2033 տարեկան հսկա չինարի ծառ է, որը գտնվում է Սխտորաշեն գյուղում։ Սխտորաշենից էլ ճամփա ընկանք դեպի Երևան:

Պատմություն · Uncategorized

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

 

Բ/ ՍՄԲԱՏ 1-ԻՆ

Սմբատ Ա-ն հոր իշխանության օրոք՝ 885 թվականից, նշանակվել էր Իշխանաց իշխան և իրականացնում էր հարկահավաքությունը։ 891 թվականին Մեծ Հայքի Գուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակությունները։

Continue reading “Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը”