Պատմություն · Uncategorized

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

 

Բ/ ՍՄԲԱՏ 1-ԻՆ

Սմբատ Ա-ն հոր իշխանության օրոք՝ 885 թվականից, նշանակվել էր Իշխանաց իշխան և իրականացնում էր հարկահավաքությունը։ 891 թվականին Մեծ Հայքի Գուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակությունները։

Հոր մահից հետո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց գահերեց իշխան Ատրներսեհի ձեռքով Շիրակավանում օծվել է հայոց թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին։ Իր գահակալությունը ճանաչել են Արաբական խալիֆայությունը (892) և Բյուզանդական կայսրությունը (893)։ Սմբատ Ա-ն 893 թվականին Բյուզանդիայի Լևոն VI Իմաստասեր կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր։ Սմբատ Ա-ն վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն։ Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է պատմական Մեծ Հայքի հիմնական մասը։ Սմբատ Ա-ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի և Վասպուրականի գահերեց իշխանները՝ Սյունիներն ու Արծրունիները, Աղվանքի թագավոր Համամ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը

908 թվականին Յուսուֆը Սմբատ Ա-ի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն՝ նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ավատատիրական նոր երկպառակություններ, որոնց պատճառով Սմբատ Ա-ն չի կարողացել հակահարված տալ 909 թվականին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։ 910 թվականին Ձկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով, Սմբատ Ա-ն ամրացել է Կապույտ բերդում, ապա երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգության պահպանման իր երդումը, նրան շղթայակապ տեղափոխել է Դվին, խոշտանգել՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։ Սմբատ Ա-ի գահը ժառանգել է որդին՝ Աշոտ Բ Երկաթ

Սմբատ Ա-ն արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը։ Արքայանիստը Բագարանից տեղափոխվել է Շիրակավան։ Սմբատ Ա-ի հաջողություններից անհանգստացած Բաղդադի խալիֆ Ալ-Մութադիդը Հայաստանի դեմ է դրդել Ատրպատականի Սաջյան ամիրա Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893 թվականին արշավել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան։

Դ/ ԱՇՈՏ 3-ՐԴ ՈՂՈՐՄԱԾ

Աշոտ Գ Ողորմած (ծն. թ. անհայտ մոտ 905–977) Հայոց թագավոր 953 թ.–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թ.–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961 թ.–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թ.–ին հիմնել է Սանահինի, իսկ 976 թ.–ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s