Uncategorized

Դեպի Սևան

Հունիսի 13֊ի առավոտյան, մի խումբ սովորողներով Մայր դպրոցի բակից շարժվեցինք դեպի Սևանի 《Ժայռ》ճամբար։ Այնտեղ մեզ արդեն սպասում էին Ջավախքից եկած հյուրերը։ Արագ տեցավորվեցինք և միացանք բոլորին։ Ծանոթանալուց հետո սկսեցինք վոլեյբոլ խաղալ։ Մի լավ զրուցոլուց հետո, սկսվեց մեր լողը։ Այս տարվա ճամբարը շատ էր տարբերվում նախկին տարիներից, քանի որ մեր ղեկավարը ընկեր Ալիսան էր և մեր հետ ճամբար էին եկել Մոնթե Մելքոնյանի վարժարանի և Թեռլեմեզյանի քոլեջի ուսանողները։ Քանդակելը իմ ամենասիրած զբաղմունքներից մեկն է, իսկ Սևանում քանդակելը առավել հաճելի է։ Այդ 4 օրերի ընթացքում շատ մոտիկացանք Ջավաղքից եկած սովորողների հետ։ Ամեն տարի Սևան գնալուց մենք մնում էինք տնակներում, իսկ այս տարի վրաններում։ Վրանային ճամփորդությունը շատ ավելի լավ է անցնում, քանի որ քեզ կարողանում ես լիարժեք զգալ բնության մեջ։ Ճամբարի բացահայտումը ընկեր Ալիսը հոգատարությունն էր մեր հանդեպ։ Շնորհակալ եմ ընկեր Ալիսից։
Այսքանը։