Category: Դիջիթեք
Դիջիընտանիք
Բարև: Ես Արևիկն եմ, սովորում եմ կրթահամալիրի Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանում: Դիջիթեք ստուգատեսին մասնակցում եմ արդեն հինգերորդ անգամ: Ես շատ եմ ոգևորվում Դիջիթեքով և ամեն տարի շատ ոգևորված եմ մասնակցում: Այս անգամ որոշեցի ներկայացնել Դիջիթեքը իմ ընտանիքում , և քանի որ ես օրվա մեծ մասը կրթահամալիրում եմ անցկացնում, կարծում եմ իմ ընտանիքը իմ կրթահամալիրն է նույնպես:
Իմ նյութում ներկայացնում եմ իմ կրթահամալիրի ընտանիքի անդամներին, իմ լավ ուսուցիչներին և իմ ընկերներին առանց որոնց ես դպրոց չէի գա:Իմ դպրոց-ընտանիքը ամենադիջիթեք-ամենամեդիատեխնոլոգիաները կիրառող ընտանիքն է:
Դիջիպատում
Ինչն էր նոր 2013-2014 ուսումնական տարում.
Նոր էր ու շատ հետաքրքիր էր, որ մենք սկսեցինք աշխատել միայն համակարգիչներով: Նեթբուքով գրելը շատ կոկիկ է և գեղեցիկ ձեռագրով 🙂 : Նեթբուքով աշխատելիս ավելի արագ ես սովորում, որովհետև շատ ինտերնետային օնլայն ծրագրեր կան, որոնք օգնում են քեզ: Read More »