Սպիտակուցներ

Սպիտակուցները բարձրամոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացածալֆա-ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաևհետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջումֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է։

Advertisements

Մարսողական համակարգ

Ջուրն անցնում է բերանից կերակրափող, իսկ հետո աղիներ: Աղիներում կատարվում է ջրի ակտիվ ներծծում: Ջրի հետ համատեղ ներծծվում է նրանով հալեցվաց այլ նյութերը, և այն նյութերը, որոնք եղել էին նրա հետ ամենասկզբից: Աղերը, հանքային նյութերը, միկրոէլեմենտները և այն ամենն ինչը ստանում ենք սննդի հետ: Այստեղ ջուրը իրեն դրսևորում է որպես ուժեղ լուծիչ՝ապահովելով մեր բջիջներին բոլոր անհրաժեշտ նյութերով: Հայտնվելով ներսում ջուրը շրջագայում է ամբողջ օրգանիզմով: Դրա համար նա ունի ունիվերսալ ուղևորամիջոց արյան անոթները: Արյունը բաղկացած է կիսով չափ արյան բջիջներից և կիսով չափ պլազմայից, որն էլ ներկայացնում է իրենից ջուր հալեցված օրգանիկ և հանքային միացություններից: Ջուրը կատարելով իր ֆունկցիան տեղափոխում է անհրաժեշտ նյութերը ամբողջ օրգանիզմով: Ջուրը մինչև օրգանիզմը լքելը կատարում է ևս մեկ կարևոր բան. որպես արդյունք կենսաքիմիական ռեակցիաները, սպիտակուցների և ածխաջրերի մշակումից հետո մնում են միայն բնական թափոնները, որից հետո դուրս է գալիս օրգանիզմից բոլորին ծանոթ միջոցով: Երկամներով դուրս է գալիս ջրի 50%,  դա մեկ լիտրն է ստանդարտ երկու լիտրից:  300 միլիգրամ դուրս է գալիս աղիներից, ևս 300 միլիգրամ մենք արտաշնչում ենք, իսկ 400 միլիգրամ մեր մաշկը գոլորշիացնում է: Այն դեպքում, երբ ջուրը չի հերիքում օրգանիզմին նա տալիս է ազդանշան, որը մեր ուղեղը ընդունում է ինչպես ծարավի զգացում: Չլուծված աղերի կուտակումը դա է մեր ներբջիջային և արտաբջիջային ջրի պակասի ցուցիչ է, որի արդյունքում դա թքի պակաս է և բերանի չորություն, որը մենք հասկանում ենք ջրի կարիք: Ազդանշանները ուղարկում են վոլումա ռեցեպտները:Ծավալի ռեցեպրները գտնվում են աջ նախասրտում: Ինֆորմացիան, որ արյունը ջուր չի ստանում ուղարկում է հիպատալամուս, որի պատճառով մենք նորից զգում ենք ծարավի հագեցում:

Հետաքրքիր փաստեր ձկների և դելֆինների մասին

Ամենաարագ ձուկը: Մինչ օրս աշխարհի ամենաարագը համարվում է առագաստ ձուկը: ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս ձկները 3 վայրկյանում 91 մետր են լողացել:

Ամենավտանգավոր ձուկը: Ամենավտանգավոր ձկնատեսակ է համարվում պիրանիաները: Այս ձկները հանդիպում են Հարավային Ամերիկայում: Նրանք հարձակվում են ցանկացած կենդանու վրա, անկախ չափից:

Ձուկ, որը կարողանում է ծառ բարձրանալ: Հարավային Ասիայում են ապրում Անաբաս տեսակի ձկները: Այս ձկները ոչ միայն կարողանում են բարձրանալ ծառի վրա, այլ նաև կարողանում են հողի վրա տեղաշարժվել: Այս ձկները շնչում են ինչպես ջրի մեջ, այնպես էլ ցամաքում:

Դելֆինները կարողանում են իրենց ճանաչել հայելու մեջ:

Դելֆինի մաշկը շատ նուրբ է և հեշտ վնասվում է այլ մակերեսների հետ առնչվելուց: Հենց այդ պատճառով, նախքան դելֆինին շոյելը, պետք է հանել բոլոր սուր առարկաները, օրինակ մատանին:

Դելֆինները հայտնի են իրենց ուրախ վարքագծով և նրանով, որ հանուն զվարճանքի, ջրի տակ օդային պղպջակներով օղակներ են բաց թողնում շնչուղու միջոցով: Օղակներից որոշները կարող են հադիսանալ հաղորդակցական ազդանշաններ: