Վրիպում (Թարգմանություն)

Լինում են, չեն լինում երկու անբաժան ընկերներ՝ Եշսուն և Բատալբեյը: Նրանք սիրում են մի հրաշալի կնոջ: Կինը պետք է ընտրեր ընկերներից  մեկին: Գեղեցկուհին ընտրեց Բատալբեյին: Հարսանիք եղավ: Եշսոուն, երբ իմացավ  այդ մասին, լցվեց ատելությամբ իր ընկերոջ հանդեպ: Այդ ժամանակ թշնամին հարձակվեց քաղաքի վրա: Ընկերները ձի նստեցին և գնացին կռիվ: Նրանք գնում էին անտառային ճանապարհով. դիմացից Բատալբեյն էր, իսկ հետևից՝ Եշսուն: Եշսուն որոշեց սպանել իր ընկերոջը: Հանելով գրպանից ատրճանակը՝ նշան բռնեց Բատալբեյի գլխին, բայց  ատրճանակը վրիպեց:

Բատելբեյը շրջվեց դեպի Եշսուն և ասաց.

-Իմ ատրճանակը վերցրու, այն չի վրիպում: Իսկ այ քո ատրճանակը խայտառակում է քեզ գործի ժամանակ:

https://elims.org.ua/pritchi/pritcha-zhelanie/

Հավերժական շարժիչը: Հրաչյա Սարիբեկյան Մայիսի 1-5

Սա շատ հետաքրքիր պատմություն էր: Այն մի հավերժական շարժչի մասին է:Գլխավոր երոսի հայրը շատ էր ցանկանում ստեղծել մի հավերժական շարժիչ: Հերոսը պտտում է իր հեծանիվը և այտպես նրանք կարողանում էին էլեկտրոեներգիա ստանալ: օրերից մի օր հերոսի հեծանիվը փշանում է և նրանք երեք օր շարունակ լույս չէն ունենում: Երբ նրա հայրը նորոքում  է հեծանիվը և նա սկսում է նորից պտտել նրա մայրը արդեն մահացած է լինում: Որոշ ժամանակ անց հերոսի հայրը որոշում է տուն նոր կին բերել: Հերոսը իր քրոջ հետ հեռանում է տնից: իսկ պատմության վերջում հայրը ինքնասպան է լինում: Իմ կարծիքով միակ հավերժական շարժիչը դա կյանքն է, բայց միօր նա նույնպես կավարտվի և այն ամենինչը ինչ մենք կթողենք մեզինց հետո, դա է որ միայն հավերժ է:

 

ԵՐԵՔ ԾՈՒՅԼԵՐՆ ՈՒ ՏԱՆՁԵՐԸ

Մի իշխան ցուցադրելու համար պահում էր երեք ծույլերի:
Նրանցից ավելի ծույլ մարդ աշխարհում չկար:
Մի անգամ նրանք պառկած էին ծառի տակ՝ ստվերում: Հասած տանձերով Ճյուղերը կռացել էին մինչև գետին:
— Էհ, մի տանձ ընկներ ուղիղ իմ բերանը,- ասում է առաջին ծույլը:
— Եվ առանց պոչի, ծամելը հեշտ կլիներ, — երազում է մյուս ծույլը:
— Իսկ դուք հիմա չե՞ք ալարում բերաններդ բացել, լեզուներդ շարժել- հարցնում է երրորդ ծույլը:

Նյութի ռուսերեն տարբերակը:

Ուսումնական ապրիլ

1. Նախագիծ «Թարգմանական ստուգատես»
Թարգմանական գործը շատ կարևոր նշանակություն ունի ուսուցման մեջ: Հեղինակային
կրթական ծրագրի հեղինակ դասավանդողն էլ, սովորողն էլ թարգմանիչ են. նրանք սովորաբար թարգմանում են տարբեր դասընթացների ծրագրերով անհրաժեշտ ուսումնական նյութեր՝ իր համար, ընկերների համար, իր ընտրությամբ կամ դասավանդողի առաջարկով։Աշխատանքային խումբը՝ 9-3 և 9-4 դասարանի սովորողներ
Նյութերի ընտրությունը պայմանավորված է կա՛մ կրթահամալիրի ուսումնական օրացույցով, կա´մ սովորողի ընտրության գործունեությամբ, կա´մ որևէ ուսումնական առարկայի ծրագրով որոշված թեմայով: Թարգմանությունը նպաստում է, որ սովորողը մեկ անգամ ևս վերանայի հայերենի բառապաշարը, թերթի բառարաններ՝ հոմանիշների, դարձվածքների` գտնելու այն համապատասխան բառը, որն անհրաժեշտ է իմաստը ճիշտ թարգմանելու համար:
ВОСПИТАНИЕ ДЕТЕЙ. СВОБОДА
Притчи в изложении Ошо
Анекдоты и притчи от Ошо
Мудрые и короткие причти
Причти.ру
Лучшие притчи всех времен и народов
Собиратель звезд
Собиратель звезд ошо

2.Ուսումնական նախագիծ «Ուխտագնացություն»
Նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով:

1.Առաջին փուլ -ընթերցանություն, քննարկումներ, հետազոտական աշխատանքներ, լրացուցիչ նյութերի ձեռքբերում և համակարգմում: Առաջին փուլի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նախագիծը բաց է, բոլոր ցանկացողները կարող են հանդես գալ նոր առաջարկություններով:

Ձեռքբերված և ընտրված նյութերի ներկայացում -«Կարդում ենք….»

2.Երկրորդ փուլ- աշխատանքային խմբի հավաքների ժամանակ կորոշվի, թե ովքեր են մասնակցելու հաջորդ փուլի աշխատանքներին, այսինքն՝ ուխտագնացությանը: Կլրացվեն արդեն եղած ուսումնական փաթեթները, կստեղծվեն նորերը:

3.Երրորդ փուլում նախատեսվում ուխտագնացություն պատմական Հայաստան՝ մեծերի ոտնահետքերը փնտրելու, մեր նախնիների ծնունդ տված պատմամշակութային արժեքները տեսնելու, հարևան երկրի մշակույթին ծանոթանալու, կարդացածն ու աչքով տեսածը համադրելու:

  1. Չորրորդ փուլը յուրատեսակ հաշվետվության փուլ է՝ նկարաշարեր, ֆիլմեր, հոդվածներ, տպավորություններ, կարծիքներ:

Ուսումնահետազոտական նախագծին կարող են միանալ նաև ուրիշ դպրոցների սովորողներ:

3.Նախագիծ «Տոնացույց»
Թովմասյան Դոնա, Օհանյան Գայանե, Վահանյան Լիանա, Պախուցկայա Մարիա
4. Նախագիծ «Մանչուկ TV»
Հովհաննիսյան Աննա
5. Ռադիոնախագիծ «Կարդում ենք արևմտահայերեն»
Ասատրյան Մարինե, Ասատրյան Հարություն, Քոչարյան Դանիելլա, Քէշիշեան Արմիկ, Սմբաթյան Գոհար, Տեր-Պետրոսյան Նազելի….

Եղիշե Չարենց ծննդավայր

Կարսը Չարենցի ծննդավայրն է։ Կարսի հիմնադրումը վերագրվում է 4-րդ դարին։ Հին շրջանի մատենագիրներըԿարսը կոչում են «Կարուց բերդ»: Կարս քաղաքի ծնունդը հաշվվում է 10-11-րդ դարերից, հենց այդժամանակներից էլ ավելի որոշակի են քաղաքին վերաբերող տեղեկությունները մատենագրական աղբյուրներում։928-961թթ. Կարսը Բագրատունիների, 963-ից` Վանանդի թագավորության մայրաքաղաքն էր։ 1065թ. սելջուկներըգրավում են քաղաքը, որն այնուհետև անցնում է մերթ սելջուկների, մերթ պարսիկների, ապա թուրքերի ձեռքը։1877-78թթ ռուս-թուրքական պատերազմից հետո քաղաքն անցնում է Ռուսաստանի տիրապետությանը, 1921-ինԿարսի պայմանագրով կրկին անցնում Թուրքիային։ Ապագաբանաստեղծի մանկություննուպատանեկությունըանցել են Կարս քաղաքում։ Չունենալով սեփական բնակարան՝ նրանք (Սողոմոնյաններիընտանիքը) ապրել են Կարսի տարբեր թաղամասերում:
Հայտնի է, որ Կարսն ուներ երեք գրախանութ, որոնց մշտական հաճախորդներից էր պատանի Եղիշեն։ Իսկ որ նագրքեր շատ էր գնում‚ հաճախ սնունդի ու հագուստների հաշվին, վկայում են ընկերները։

Աղբյուր:

Եղիշե Չարենցը կենսագրություն

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում բազմազավակ հայի ընտանիքում:1908թ Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն, արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն և Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները: