Posted in Մայրենի, Նախագիծ, Uncategorized
Advertisements
Posted in Մայրենի, Նախագիծ, Վահանի Աշխարհհայցաքը, Աշնանային 11-րդ հավաք, Uncategorized

Վահանի Աշխարհհայացքը

Ընտանեկան նախագիծ

  • Նպատակ

Ստեղծել տեսաօրագիր, որում կերևա Վահանի տարօրինակ և ծիծաղելի մտքերը։ (Նախագիծը իրականացվում է միայն զվարճանքի նպատակով)

  • Ընթացք

Սկիզբ՝ 09.09.2016:                                                                                                                                             Վերջ՝ 31.01.2017

  • Նախագծի մասնակիցներ՝

Վահան Սերոբյան                                                                                                                                                 Արևիկ Տատինցյան                                                                                                                                               Տաթև Բլեյան

  • Նախագծի նկարագրություն

Կարճ տեսահոլովակներ, Վահանի մտքերի մասին, թե ինչպես է մտածում և ինչ է ուզում մեզ ասել իր շարժումներով։

 

Posted in Նախագիծ, Պատմություն, Uncategorized

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐ

               ՑԱՄԱՔԱՅԻՆ  ԾՈՎԱՀԵՆՆԵՐ

 

Ծովահեն բառը լսելիս բոլորը հասկանում են ծովային ավազակներ, ովքեր թափառում են օվկիանոսով մեկ և զավթում են հանդիպած նավերը: Սակայն դարերի ընթացքում գոյություն ունեին մարդիկ, ովքեր իրական վտանգ էին ներկայացնում նավաստիների համար, նույնիսկ այն դեպքում, երբ իրենց ոտքը նույնիսկ մեկ անգամ չէր դիպչել նավի տախտակամածին: Ցամաքային ծովահեններին այդ հնարավորությունը տալիս էր այսպես կոչված ցամաքային կանոնը` նավաբեկյալների անտեր մնացած գույքը գտնողի կամ ափամերձ տարածքի տիրոջ սեփականությունն էր դառնում:

Ոմանց համար նավաբեկությունը ողբերգություն էր, մյուսների համար՝  եկամուտ ստանալու հնարավորություն:

Ամենից առաջ դա վերաբերվում էր ծովի ափերին: Ժամանակի ընթացքում այն դարձավ լիարժեք կողոպուտ, որին կարող էր ենթարկվել յուրաքանչյուր նավ, որը գտնվում էր ցամաքին մոտ: Փրկվածներին ծեծի էին ենթարկում ծովափնյա գյուղերում: Իսկ այն մասին, որ մեռյալների մարմինները մերկացնում էին գրել է դեռ հին հույն մտածող Պլատոնը:

«Ծովը սպանեց ինձ և նետեց ափ, միայն թիկնոց էր ինձ վրա, որը ծածկում էր իմ մերկությունը: Բայց մարդը մեղսական ձեռքով պոկեց այն դիակից, խղճալի շահով իրեն անչափելի մեղքով ծածկելով

 

ՎՏԱՆԳ ՑԱՄԱՔԻՑ
(Անտեր ունեցվածքի յուրացման իրավունքը գոյություն է ունեցել նաև հին Հռոմում)

Դա նաև տարածվել է բռնված ստրուկների վրա: Չնայած ցամաքի վրա բավականին դժվար էր հասկանալ, թե արդյո՞ք գտել է յուրացրած սեփականությունը, թե ուղղակի գողացել այն:Այն ինչ դուրս է շպրտել ծովը, այդ իրերի հետ խնդիր չի առաջացել:

Այդպես առաջացավ ծովափնյա իրավունքը, որից հետո արհեստավարժ ավազակները գնացին նավաբեկության հետքերով: Ստրուկների իրերը վերցրել են,իսկ կենդանի մնացածներին էլ սպանել:

Լինում էր, երբ գերի էին վերցնում, որ վաճառեին որպես ստրուկ և գումար վաստակեին: Ցամաքային ծովահենների համար միևնույն է եղել այլազգի է, թե իր ազգության: Հռոմեական կայսրությունը փորձում էր կարգ ու կանոն մտցնել վայրի սովորույթներում, որըտիրում էր իր պետության ծովափերին:Այժմ գտնված բոլոր գույքը պետք է հանձնվեր պետությանը: Այդ օրենքների կատարմանը հետևելը շատ դժվար էր:

Միջնադարում ծովափնյա օրենքներն ամրապնդվեցին: Նրանք չամրագրվեցին ֆորմալ օրենքներով, բայց կապիտաններն իմացան, որ ափերից պետք է զգուշանալ ոչ պակաս, քան փոթորիկներից: Սկզբում ցամաքային այդ «աշխատանքն» անում էին հասարակ բնակիչները, իսկ ժամանակի ընթացքում այդ եկամտաբեր գործն իրենց ձեռքը վերցրեցին ֆեոդալները` կոմսերը, բարոնները և նույնիսկ մի քանի թագավորներ, ովքեր ունեին ափամերձ հողեր: Նրանք իրենց աշխատողներին ուղարկում էին նավաբեկության ենթարկված նավերի հետևից: Այդ գործը շատ եկամտաբեր էր: Գյուղացիները հնարավորություն ունեին թողնել իրենց ձկնորսությունը և զբաղվել եկամտաբեր աշխատանքով` ծառայելով իրենց տիրոջը:Ֆեոդալներն այդ ժամանակ հարստանում էին առանց լրացուցիչ ջանք գործադրելու: Այդ վայրի ավանդույթը շարունակվել է դեռ երկար ժամանակ: 1681 թվականին Ֆրանսիայում Լյուդովիկոս XIV-ը հաստատեց ծովային օրենք, որտեղ նշված է, որ բոլոր նավաբեկումներից ափ նետված իրերը պատկանում են թագավորության գանձարանին:

 

 

ԼՈՒՍԻՆ ԱՏՈՂՆԵՐԸ

Քանի որ ծովափնյա կանոնադրությունը դառնում էր ավելի և ավելի շահութաբեր գործ, ծովափնյա հողերի տերերը ձգտում էին օգտագործելայն ավելի արդյունավետ: Այն ժամանակ, երբ  ձկնորսական գյուղերի հասարակ բնակիչները միամտորեն աղոթում էին,որ ամենակարող Աստվածն ուղարկի իրենց ավելի հարուստ նավեր, նրանք ովքեր ավելի խելացի էին, հնարում էին միջոցներ, որ իրենք կազմակերպեին նավաբեկություն: Այդպիսի միջոցներ գտնվում էին բազմիցս, իրենք տապալում էին նավավարական նշանները և փարոսները, որ նավաստիները չկարողանան նկատել վտանգը: Իրենք կաշառում էին բոցմաններին` խոստանալով նրանց շահույթի մի մասը, եթե նրանք բերեն նավն իրենց ցանկացած վայր: Եվ վերջապես կազմավորվեց կեղծ փարոսների տեղադրման մի ամբողջ արվեստ: Այդպիսի կրակները, որոնք բերում էին նավերը դեպի մահացու ժառերը, անվանեցին Հուդայի փարոսներ: Ծովահենների խարդավանքն անսահման էր, հայտնի հնարքն այն էր, երբ լապտերը կապում էին ձիու սանձին, իսկ այնուհետև գիշերը ձիուն  վազեցնում էին ետ ու առաջ խճճված ոտքերով: Ձիու անհավասար քայլվածքի պատճառով լույսը նմանվում էր այլ նավի ազդանշային լույսերի: Խաբված նավաստիները այդ պատճառով գնում էին սխալ ճանապարհով և մխրճվում էին ափի մեջ, որը և պետք էր կողոպրիչներին: Իհարկե, պետք էր իրագործել այդ հնարքը, երբ գիշերը բավական մութ էր և ափը հնարավոր չէր տեսնել: Ոչ ժամանակին դուրս եկած լուսինը կարող էր տապալել ամբողջ գործը և թողնել ծովահեններին առանց որսի: Այդ պատճառով էլ իրենք համարումէին, որ լուսինն իրենց ամենամեծ թշնամին է: Նրանք իրենց կոչում էին լուսնաատողներ: Կային նաև ուրիշ ածականներ` կաղեր, ափամաքրիչներ: Նավապետները հաճախ նախօրոք վճարում էին ափամերձ հողերի տերերին որոշակի գումար, որ չդառնային կեղծ փարոսների զոհ, և ի պատասխան նրանք հավաստիացնում էին (երբեմն` կեղծ), որ նավարկությունն ապահով կլինի:

 

Ռուսիայի անվտանգ ջրերը

 

Հետաքրքիր է, որ ռուսական ծովափնյա կանոնադրությունը, որպես կանոն, գոյություն չուներ: Պարզ է,որ վթարված նավի անձնակազմը ենթարկվել է հարձակման կամ կողոպուտի, բայց դա երբեք չի վերածվել ավանդույթի, առավել ևս` օրենքի:Հակառակը՝պահպանված պայմանագրերը իշխանությունների միջև մեզ են հասցրել լիովին այլ հայացք, թե ինչպես պետք է վարվել նավաբեկության զոհերի հետ: 911,944,971 թ-ի պայմանագրերը խոսում են այն մասին,որ տեղացի բնակիչները պետք է պաշտպանեին առևտրական նավերը և օգնեին նրանց անցնել բարդ տեղանքներով: Ոչ մի օրենք գոյություն չուներ, որը թույլ էր տալիս սեփականացնել վթարված նավի ունեցվացքը: Իսկ այն մասին,որ նավերը պետք է ուղեկցեին մինչև քրիստոնյա հողերը գրված է ոչ երկիմաստ: Վերջնականապես այդ նորմերն ամրագրեց Պետրոս I-ը : Նա օրենսդնորեն հաստատեց, որ ցանկացած բեռ և այլ գույքը փրկված նավաբեկության հետևանքով գտնվում են արքայական հովանու ներքո: Հետևաբար յուրացնել այն արգելվում էր և առավել ևս արգելվում էր սպանել փրկվածներին: Դա վերաբերվում էր, թե՛ ռուսական,թե՛ օտարերկրյա նավերին: Տասնիններորդ դարի կեսերին սկսվեց ցամաքային ծովահենության նոր ալիք և արդեն Աֆրիկայի ափերին: Եվ հենց այդ ժամանակ (այլ ոչ թե 21դ. սկզբին) մենք իմացանք սոմալիական ծովահենների մասին: Նրանց ի հայտ գալը կապված էր 1869թ. Սուեզյան ջրանցքով բացված նոր նավագնացության հետ: Դրանից հետո Աֆրիկայի ափերի մոտ շատ նավեր սկսեցին հայտնվել: Հիմնականում անգլիական առևտրական նավատորմեր էին: Ծովագնացները բախվեցին նույն խնդիրների հետ`  կեղծ փարոսներ ստորջրյա ժայռերի մոտ, և ապա դաժան ոչնչացում նավի անձնակազմի և ուղևորների:Նման խնդիրը շատ դժվար էր լուծել, Անգլիան հնարավորություններ չուներ Սոմալիում մեծ պատերազմ սկսելու համար: Այդ իսկ պատճառով նա ստիպված էր տեղացի իշխաններին վճարել մեծ գումարներ,մոտավորապես 15.000£: Հավանաբար, դա վերջին դեպքն էր պատմության մեջ, երբ իրականացվեց ծովափնյա իրավունքը:

Թարգմանությունը՝ Արևիկ Տատինցյանի

Աղբյուրը` Загадки истории, № 24, 2014, էջ 18-19

Posted in Մայրենի, Նախագիծ

Իմ հորինած բանաստեղծությունները

Կորուստ

Ախր ես ինչպես հավատամ նրան

Նայում եմ նրա աչքերին  և փնտրում

Նրա հայացքը, որ վաղուց կորցրել էի:

**********************************************************

Կամք

Մեղմ քամին, որ շոյում է ծառերը,

Որ սլանում է դաշտով մեկ,

Անտեսելով խոչնդոտներրը ճանապարհի:

**********************************************************

Սեր

Երբ նրան եմ տեսնում,սիրով եմ լցվում

Երբ նա հեռանում է, կյանքն է դադարում:

Նրա աչքերը լի են սիրով

ԵՎ ադամանդի պես անսահման գեղցիկ են:

**********************************************************

Նրա շիտակ հայացքը

Չորս ամիս, հարյուր քսան օր քեզ եմ տեսնում անդադար

Քո աչքերում սերն է անմար, քո հոգին՝ երջանկությամբ անսահման,

Սառույցն է հալվում քո ներկայությունից և քամին դադարում է, երբ դու ես ցանկանում:

 

 

 

 

 

Posted in Նախագիծ, Պատմություն

Պատմություն (այբուբեն)

Եր-եք օր առ-աջ ես տեղ-ա-փոխ-վե-ցի իմ նոր բն-ակ-ար-ան, որ-ը գտ-նվ-ում էր իմ ըն-կեր-ոջ տան հար-և-ան-ութ-յամբ: (Հայերեն վանկագիր)

После того как я вошол в квартиру я обнаружал что дом в плохом састаяние.(Ռուսերեն)

I called the seller and said that the house I do not like, but seller said to me

-It’s not my problem.(Անգլերեն)

По-том я пош-ел поз-нак ом-ится с сво-им и сос-ед ями.(Ռուսերեն վանկագիր)

They hug me and said

-good morning my new neighbor.

After i sow a bagger he said to me.(Անգլերեն)

-Vennligst gi meg noe å spise.(Նորվեգերեն)

 

en ek het vir hom gesê (Ափրիկանս)

gift

(Հետո իմ ընկերը նվիրեց ինձ նվեր)

 

為什麼你給我的禮物 (Չինարեն)

-jsi můj přítel a já vám může dát dárek (Չեխերեն)

Σας   ευχαριστώ  πολύ   που   είστε  ο  καλύτερος   φίλος   μου(Հունարեն)

Mẹta ọjọ nigbamii mi ati ore mi lọ si cartoons (Յորուբերեն)

Film çok ilginç ve komik (Թուրքերեն)

tada mes valgė picą ir gėrė (Լիտվերեն)

කමින් බොමින් පසු අපි බොහෝ ඡායාරූප කළා (Սինհալա)

त्यसपछि हामी कफी मा खडा रूख देखे  (Նեպալերեն)

Ansin uaslódáil mo chara ár grianghraif ar Facebook (Իռլանդերեն)

ഫോട്ടോകൾ കറുപ്പും വെളുപ്പും ഉണ്ടായിരുന്നു (Կերալերեն)

Потым мы пайшлі ў мой дом і пачалі там наводзіць парадак (Բելարուսերեն)