Սովորողի Օրագիր 07.09.16

14171900_1091981930837012_1005418514_n-1

Այսօր շատ խաղաղ օր էր: Վահանը գրեթե չլացեց։ Ոչ լացում էր, ոչ էլ ինչ- որ բանից բողոքում։ Մտածեցի, որ շատ լավ առիթ է տեսահոլովակ նկարելու համար, ինչով Էլ մենք զբաղվեցինք։ Տեսահոլովակը լինելու է Վահանի աշխարհայցաքի մասին, թե ինչպես է նա նայում իրեն շրջապատող մարդկաց,  ինչ է նա մտածում։Երբ ամեն ինչ պատրաստ էր նկարահանելու համար,  սկսեցի նկարահանել, բայց Վահանը սկսեց լացել։ Արդեն հոգնել եմ նրա լացից։ Անընդհատ լացում է։Մենք ստիպված մեր նկարահանումները հետաձգեցինք մինչ վաղը։ Հուսանք՝ ամեն ինչ լավ կստացվի։

Advertisements

Սովորողի Օրագիր 06.09.16

14171900_1091981930837012_1005418514_n-1

Այսօր  արթնացա մի կերպ։ Գիշերը աչքս չէր կպչում։ Վահանը լացում էր, քունը չէր տանում։ Առավոտը լացի ձայնն էր իմ զարթուցիչի դերը տանում։ Մի քանի րոպե հետո արդեն քնած էր։ Այդ մի քանի ժամերը, որ քնած էր, շատ արագ անցան: Դասերս վերջացրի ու լսեմ Վահանն էլի լացում է։ «Դե որքան կարելի է լացել»,- մտածեցի ես, երանի շուտ մեծանա՝ արդեն յոթ օրական է, մեծ մարդու նման պիտի իրեն պահի, դե  մեզ էլ վահանի պես պաշտպանի։

Առանց համացանցի ես չեմ դիմանում,  մի ժամ էլ պլանշետի մեջ, և լավ տրամադրությունն ապահովված է։

Մի քանի րոպե ես և Վահանը այգում ման եկանք։ Տուն հասնելուն պես Վահանի քունը տարավ։ Դե էլ ինչ ասեմ՝ ամբողջ օրը քնել, լացել։